Անձնական խնամք
Տղաների և հասուն տղամարդկանց ինտիմ հիգիենան
Տասնյակ տարիների իմ բժշկական պրակտիկայում ես բազմաթիվ առիթներ եմ ունեցել համոզվելու, որ տղաներից շատերը, անգամ որոշ հասուն տղամարդիկ, բավարար ուշադրություն չեն դարձնում իրենց արտաքին սեռական օրգանների ու նրանց շրջակա մաշկի հիգիենային: Մինչդեռ դա չափազանց կարևոր խնդիր է:
Եթե անձը, լինի դա հինգ տարեկանից մեծ տղա երեխա, պատանի, թե հասուն տղամարդ, օճառով չլվանա իր արտաքին սեռական օրգանները, հատկապես առնանդամի մերկացրած գլխիկը և թլիպի ներսային մակերեսն առավելագույն չափով հետ տարված դիրքում, ապա թլիպի պարկում օրերի ընթացքում կկուտակվի էպիթելի կողմից արտադրվող սմեգմա ճարպանման նյութը, որն ունի իր որոշակի ֆիզիոլոգիական դերը: Երբեմն մի քանի մմ հաստության շերտով կուտակված սմեգման ոչ միայն տհաճ տպավորություն է թողնում դեղնասպիտակավուն լոռանման զանգվածով ու տհաճ հոտով, այլև գրգռում է դրանով ծածկված մակերեսը, առաջացնում որոշակի անհանգստություն, քորի զգացում, օրգանները մեխանիկորեն տրորելու ցանկություն: Նման վիճակը երեխաների մոտ կարող է պատճառ դառնալ հիվանդագին ձեռնաշարժության (օնանիզմ):
Սմեգմայի մեջ պարունակվող քիմիական նյութերը ներգործում են էպիթելի վրա, որի մակերեսը խոնավանում է, նպաստելով ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերի, կանդիդա խմբի խմորասնկերի ու այլ մանրէների ներթափանցմանը և բորբոքային երևույթների` բուլանոպոստիտի առաջացմանը: Այս հիվանդությունը կլինիկորեն արտահայտվում է առնանդամի գլխիկի և թլիպի ներսային մակերեսի կարմրությամբ, այտուցով, էրոզիաներով ու խոցերով, թարախային արտադրությամբ, հիվանդի սուբյեկտիվ անհանգստությամբ (այրոցի, քորի, լարվածության զգացում, ցավեր): Եղած հարուցիչներին երբեմն միանում են գանգրենային (մեռուկային) ցուպիկներ կամ անաէրոբ մանրէներ, որից վիճակն ավելի է բարդանում, քանի որ օրգանները սկսում են կայծակնային արագությամբ քայքայվել: Վերջինս հազվադեպ է հանդիպում: Բալանոպոստիտը կարող է բարդանալ մեծ մասամբ ֆիմոզով (թլիպային օղակի նեղացում), որի ժամանակ թլիպը հետ չի քաշվում, առնանդամի գլխիկը չի մերկանում: Ֆիմոզը կարող է լինել նաև ոչ բորբոքային ծագման, բնածին: Վաղ տարիքի երեխաների թլիպը իր ներսային մակերեսով կպած է լինում առնանդամի գլխիկին: Այն շատ հաճախ տարիների ընթացքում անջատվում է, որը հակառակ դեպքում իրականացվում է վիրաբուժական ճանապարհով` թլպատում և կպած մակերեսների միմյանցից անջատում:
Բժշկական ցուցումներով թլպատում են կատարում նաև թլիպը ախտահարող որոշ հիվանդությունների ժամանակ (սկլերոդերմիա, բարորակ և չարորակ ուռուցքներ և այլն), ինչպես նաև այն տղամարդկանց, որոնք գանգատվում են սեռական հարաբերության ժամանակ վաղաժամ սերմնաժայթքումից ու սեռական անբավարարվածությունից: Թլպատման շնորհիվ մշտապես բաց մնացող գլխիկի մաշկը ավելի կոպիտ է դառնում և ուշ է գրգռվում, էրեկցիան (առնանդամի լարումը) նորմալ և ժամանակին է տեղի ունենում, իսկ օրգազմը և սերմնաժայթքումը վրա են հասնում ավելի ուշ:
Եվս մեկ կարևոր հանգամանք. թլիպով ծածկված առնանդամի գլխիկի մաքրությանը չհետևելու պատճառով զգալիորեն մեծանում է ՁԻԱՀ-ով և այլ սեռավարակներով վարակվելու վտանգը: Մեծ է նաև առնանդամի և արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վտանգը, քանի որ չհեռացվող սմեգման այդ օրգաններին պահում է երկարատև գրգռված վիճակում:
Այս բոլորից հետևում է, որ յուրաքանչյուր օր պետք է օճառով և գոլ, կարելի է նաև սառը ջրով լվանալ արտաքին սեռական օրգանները, մասնավորապես առավելագույն չափով հետ քաշված թլիպը և առնանդամի գլխիկը: Այս մասին ՙմոռացողին՚ ես կդիմեի այսպես. առավոտյան երեսդ լվանալուց առաջ նախ հիշիր այդ կարևոր օրգանների մաքրության մասին: Մինչև 5 տարեկան երեխաների համար ծնողները կարող են չանհանգստանալ, քանի որ նրանց թլիպի պարկն ինքնամաքրման է ենթարկվում, իսկ ավելի մեծ տարիքի երեխաների համար ծնողները ուղղակի պարտավոր են ուսուցչի դեր կատարել և սովորեցնել նշված գործողության կատարումը: Փոքր տարիքի երեխաներին այդ գործողությունը կարող են սովորեցնել ոչ միայն հայրերը, այլև մայրերը, պատանիներին` հայրերը:
Ավելորդ չեմ համարում կրկին հիշեցնել, որ սեռական հարաբերությունից առաջ և դրանից հետո արտաքին սեռական օրգանները լվանալը, իսկ առավել ևս ցնցուղ ընդունելը, օգտակար է և տղամարդու, և կնոջ առողջության համար:
Կարեն Վ
06.07.2015
Կարեն Վ
26.06.2015
Մեդ-Պրակտիկ
24.05.2015
Հարգելի Արամայիս Վարդանյան, բարև Ձեզ: Իհարկե Դուք կստանաք Ձեզ հուզող հարցերի պատասխանը, եթե հարցը վերաբերում է կոնկրետ տվյալ նեղ մասնագետին: Կայքում նշված են նաև բժշկների կոնտակտային տվյալները, հարկ եղած դեպքում կարող եք անմիջապես կապ հաստատել տվյալ բժշկի հետ:
Արամայիս Վարդանյան
19.05.2015
Մեդ-Պրակտիկ
18.05.2015
Հարգելի Արամայիս Վարդանյան, բարև Ձեզ: Այո կարելի է:
Արամայիս Վարդանյան
12.05.2015
Մեդ-Պրակտիկ
11.05.2015
Հարգելի Արամայիս Վարդանյան, բարև Ձեզ: Հարկավոր է օգտագործել օճառի փրփուրը, եթե նույնիսկ այն անցնի միզուկի անցքից վտանգավոր ոչինչ չկա: Ինչ վերաբերում է բորբոքմանը, եթե իհարկել լվացնելու ընթացում մեխանիկական տրավմայի չենթարկեք, բորբոքում չի առաջանա: Ցանկալի է օգտագործել ինտիմ հիգիենայի համար նախատեսված կամ սովորական մանկական օճառ, դրանք հիպոալերգեն են, և կարելի է հաճախակի օգտագործել:
Արամայիս Վարդանյան
07.05.2015
Մեդ-Պրակտիկ
01.04.2015
Հարգելի Hovsep, բարև Ձեզ: Սեռական հարաբերության հնարավորությունը կախված է ֆիմոզի աստիճանից: Գոյություն ունեն ֆիմոզի 4 աստիճաններ: Առաջին երկու աստիճանների դեպքում առնանդամի գլխիկը հանգիստ վիճակում բացվում է, իսկ 3,4-րդ աստիճանների դեպքում այն փակ է նույնիսկ հանգիստ վիճակում: Սեռական հարաբերություն հնարավոր է ունենալ եթե ֆիմոզը 1,2-րդ աստիճանի է: 3,4-րդ աստիճանի ֆիմոզի դեպքում սեռական հարաբերություն հնարավոր է միայն վիրաբուժական միջամտությունից հետո:
Hovsep
30.03.2015
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի Ստեփան, բարև Ձեզ: Ֆիմոզի բուժման մեթոդը և դրա արդյունավետությունը կախված է ֆիմոզի առաջացման պատճառից: Թույլ արտահայտված ֆիմոզի դեպքում հնարավոր է վարժությունների և քսուքների միջոցով խնդիրը վերացնել: Սակայն ցանկալի է ուրոլոգի նշանակմամբ և նրա հսկողության տակ: Ստորև ներկայացնում են ռուսական կայքի հղում, որտեղ կգտնեք օգտակար ինֆորմացիա հիվանդության և նրա բուժման մեթոդների վերաբերյալ.
http://urolog-me.ru/lechenie-fimoza-bez-operacii-kak-lechit-fimoz-operaciya.html
Մեդ-Պրակտիկ
25.03.2015
Հարգելի Masis, բարև Ձեզ: Դժվար է միանշանակ ասել թե դա ինչ է, հնարավոր է, որ որևէ ինֆեկցիայի նշան է կամ ուղղակի շփաբորբ է: Կարող եք լվացումներ անել երիցուկի լուծույթով, եթե ախտանիշները չվերանան, հարկավոր է դիմել բժշկի:
Masis
24.03.2015
Ստեփան
24.03.2015
Մեդ-Պրակտիկ
17.03.2015
Հարգելի Գևորգ, պատճառն առնանդամի կառուցվածքային մաս կազմող էլաստիկ թելերի վնասումն է և տեղային ֆիբրոզը: Կարող է լինել բնածին և ձեռքբերովի: Խնդրին տնային պայմաններում լուծում տալ միանշանակ հնարավոր չէ: Հարկավոր է դիմել ուրոլոգի:
Գևորգ
12.03.2015
Մեդ-Պրակտիկ
08.02.2015
Հարգելի Arsen, բնականաբար այդ հատվածը շատ զգայուն է: Ինչպես նշված է հոդվածում հարկավոր է ուղղակի լվանալ գոլ ջրով և օճառով շատ նուրբ: Հավանաբար Դուք փորձել եք մաքրել չոր վիճակում, տրորել և սեղմել եք, որն էլ առաջացրել է ցավ: Ջուրը փոքրացնում է շփումը, հետևաբար պրոցեսը ավելի քիչ ցավոտ կամ տհաճ կլինի:
Arsen
29.01.2015
Մեդ-Պրակտիկ
18.01.2015
Հարգելի ԱՐԹՈՒՐ,տղամարդկանց կուսաթաղանթ,նման անատոմիական գոյացություն չկա:Տղամարդը հարաբերականորեն կույս է մինչև առաջին սեռական հարաբերությունը:
ԱՐԹՈՒՐ
04.01.2015
Մեդ-Պրակտիկ
28.11.2014
Հարգելի Ashot, չնայած գրում ենք ուշացումով... Գրեք, խնդրեմ, Ձեր հարցը, կփորձենք հնարավորինս օգտակար լինել:
Ashot
30.10.2014
Մեդ-Պրակտիկ
17.07.2014
Հարգելի Հովիկ, նախ ինչ բան է սմեգման: Դա նորմայում առնանդամի գլխիկի և նրան ծածկող մաշկի շրջանում տեղակայված ճարպային գեղձերի արտադրուկն է, որի հետ խառնվում է նաև մաշկի մակերեսի մեռած հյուսվածքի մնացորդները: Այն նորմայում հանդիպում է առական սեռի բոլոր ներկայացուցիչների մոտ անխտիր: Անձնական հիգիենային չհետևելու կամ վատ հետևելու դեպքում այն կուտակվում է չափից ավելի և հանգեցնում գարշահոտության և առնանդամի գլխիկի շրջանում զարգացող բորբոքային հիվանդությունների, որպես օրինակ բալանոպոստիտը կամ էլ ֆիմոզը: Ուստի սմեգմայի բուժման լավագույն միջոցը անձնական հիգիենայի պահպանումն է: Հարկավոր է օրը երկու նգամ կանոնավոր առնանդամը լվանալ տաք ջրով, որպեսզի առնանդամի գլխիկը ծածկող մաշկի տակ սմեգմայի կուտակումներ չլինեն: Ֆիմոզի կամ բալանոպոստիտի դեպքում դիմեք ուրոլոգի:
Հովիկ
14.07.2014
Կարդացեք նաև
Մարմնի հոտն առաջանում է մաշկի վրա մանրէների և քրտինքի խառնվելու արդյունքում: Այն կարող է փոխվել հորմոնների, սննդի, վարակների, դեղորայքի, ինչպես նաև մի շարք հիվանդությունների պատճառով...
Բերանի տհաճ հոտը օրգանիզմի ինչ-որ խնդրի մասին վկայող տագնապի ազդանշան է: Այն կարող է լինել ստամոքսի հիվանդությունների, քիթ-կոկորդ խնդիրների դեպքում...
Քրտնարտադրության և մանրէների աճի հետևանքով ոտքերից կարող է տհաճ հոտ գալ: Fithacker.ru-ն ներկայացրել է միջոցներ, որոնք կօգնեն ազատվել այս տհաճ խնդրից...
Արևելյան բժշկության համաձայն` նույն տեղում միշտ առաջացող կոշտացումներն ահազանգում են համապատասխան օրգանում խանգարումների մասին...
Կոսմետիկ ատամնաբուժության լոնդոնյան կենտրոնից բժիշկ Մերվին Դրույանի կարծիքով՝ կարևոր է, որ ատամների սպիտակեցումը բնական լինի, այսինքն՝ իր գույնով այն համապատասխանի աչքերի սպիտակին: Բրիտանացի բժիշկները համոզված են...
Պորտը մաքրելն այնքան էլ հեշտ չէ, հատկապես այն պատճառով, որ մենք հաճախ մոռանում ենք մարմնի այդ հատվածի մասին: Լավն այն է, որ լողանալուց բացի, հատուկ խնամքի կարիք այն չի զգում: Վերջին տարիներին բացահայտվեց նաև, որ պորտում...
Մի քանի խորհուրդներ կօգնեն սուր լսողություն ունենալ անգամ տարիքն առնելուց հետո: Դրանցից առաջինը թերևս տարակուսանք առաջացնի. մի օգտվեք ականջ մաքրելու փայտիկներից: Առողջ մարդը...
Բերանի խոռոչի առողջության մասին հոգ տանելն ու հիգիենայի պահպանումը չափազանց կարևոր են։ Budetezdorovy.ru-ն ներկայացրել է այլընտրանքային միջոց, որը հնարավորություն կտա ազատվել վնասակար...
Թևատակերի հատվածում մաշկը բավականին նուրբ է և զգայուն։ Այս հատվածում մաշկը կարող է մգանալ և տգեղ տեսք ստանալ։ Fithacker.ru-ն գրում է, որ թևատակերի մաշկը կարելի է սպիտակեցնել բնական միջոցների օգնությամբ...
Steptohealth.ru-ն գրում է, որ թևատակերի տհաճ հոտի դեմ պայքարում օգնության կարող են հասնել նաև բնական միջոցները, որոնք կողմնակի ազդեցություն չեն ունենում...
Քանի որ տարբեր գործոնների ազդեցության հետևանքով ոտքերը կոշտանում են, անհրաժեշտություն է առաջանում հոգ տանել դրանց մասին։ Secrets-of-woman.ru կայքը գրում է, որ նման...
Fithacker.ru կայքը գրում է, որ ականջները պետք է շատ զգույշ մաքրել։ Ականջները մաքրելու համար նախատեսված փայտիկներն ամենևին էլ անվտանգ միջոց չեն։ Դրանք կարող են ականջի խցանման պատճառ դառնալ։ Այս դեպքում դուք երկու...
Ներաճած մազերի խնդրին կարող է առերեսվել յուրաքանչյուրը: Այս երևույթն ի հայտ է գալիս սխալ մազահեռացման արդյունքում: Ներաճած մազերից խուսափելու համար նախ՝ պետք է մաքրել մաշկն օճառով և ջրով...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն